Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծ պատվիրակությամբ այս օրերին ԱՄՆ-ում է,…

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծ պատվիրակությամբ այս օրերին ԱՄՆ-ում է, ճոխ գնումներ է անում համայնքային միջոցներից: Մենք արդեն ներկայացրել ենք ամանորյա զարդարանքի վրա ծախսվող աննախադեպ գնումների թեման` 600 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվում այս տարվա ամանորյա զարդարանքի վրա: Բայց միայն դա չէ` չարդարացված նորոգումներ, հուշանվերների եւ այլ կամայական ծախսերի մեծ ցանկ կա Երեւանի քաղաքապետարանի կայքում:
Այս անգամ էլ հերթական միլիոններն են ծախսում քաղաքային բյուջեից` տեխնիկա գնելու համար։ 21 միլիոն 623 հազար դրամի գնում կատարելու որոշում է քաղաքապետը ստորագրել՝ Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար գնվում է տեսանկարահանման եւ լուսանկարահանման տեխնիկա։
Հետաքրքիրն այն է, որ այս անգամ եւս գնումը կատարել են մեկ անձից` առանց մրցույթի, ինչն արդեն կասկածի տեղիք է տալիս։ Առհասարակ ՔՊ-ական իշխանությունը գրեթե վերացրել է մրցույթների` տենդերների ավանդույթը եւ հիմնականում կլորիկ գումարով գնումներ են կատարում կոնկրետ կազմակերպություններից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *