Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումնե…

Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումները։ Նիստի ժամանակ, երբ պատգամավորները ներկայացրել են երկրում եղած խնդիրները, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան դիտողություն է արել պատգամավորներին՝ երկրում տիրող վիճակը ոչ ճիշտ ներկայացնելու եւ գույները խտացնելու համար։ «Ձեզ լսելիս մարդուն սարսափ է պատում։
Այնպիսի տպավորություն է, թե երկիրը գնում է դեպի անդունդը եւ հասել է անդունդի եզրին։ Մինչդեռ սոցիալական ոլորտում ահռելի աշխատանք է արվել։ Ինչու ոչ մեկը չի խոսում այդ մասին։ Հիշեք այդ նվաճումները։ Ինչու եք այդ ամենի մասին լռում»,- մասնավորապես ասել է Գաֆարովան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *