Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ կնքված պայմանագրի մասին խոսել է «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապ…

Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ կնքված պայմանագրի մասին խոսել է «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրիոնը, ով հայտնել է հետաքրքիր մանրամասներ:  
Նրա խոսքով, մարզչական դասընթացներից մեկի ժամանակ ՊՍԺ-ի աշխատակիցներից մեկը բացահայտել է, որ Նեյմարի պայմանագրում կա ոչ սովորական կետ, ըստ որի՝ բրազիլացի հարձակվողը ստանում էր 200 հազար եվրո բոնուս, երբ խաղից հետո մոտենում էր երկրպագուներին և ծափահարում նրանց:  
«Նեյմարի պայմանագրում կետ կար, որը ենթադրում էր, որ ամեն անգամ, երբ նա մոտենում էր երկրպագուներին և ծափահարում, նա վաստակում էր 200 հազար եվրո բոնուս»,- ասել է Բրիոնը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *