Ընտրությունը նվաստացման և պայքարի մեջ է
Երևանի ավագանու ընտրություններն իրականում ընտրություն է երկու օրակարգի միջև` նվաստացման, անզորության, համակերպման և պայքարի ու արժանապատվության։ «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Քաղաքային ընտրությունները և երկրում ստեղծված իրավիճակը պատկերավոր ներկայացնելու համար Պետրոսյանը համեմատություն անցկացրեց։
«Պատկերացրեք տուն, որ արհավիրքից փլվելու եզրին է կանգնած, և այդ տան պատուհանները չկան, պատերը քանդվում են, իսկ առջևում խստաշունչ ձմեռ է։ Միևնույն ժամանակ մարդն ունի այդ տան համար հեռուստացույց գնելու համար պահած իքս գումար։ Արդյո՞ք այդ գումարով պետք է այդ իրավիճակում հեռուստացույց գնի։ Մեզ համոզում են, որ անկախ ամեն ինչից, այդ միջոցները հեռուստացույց գնելու համար են, մենք ասում ենք` ոչ։ Իրականում քաղաքականությունն առաջնահերթությունների մասին է»,–ընդգծեց Պետրոսյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply