Լրատվամիջոցները գրում են, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դն…

Լրատվամիջոցները գրում են, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Մենք կապ հաստատեցինք Աղազարյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, չհաստատեց մանդատը վայր դնելու լուրը՝ փոխանցելով միայն. «Վարչապետի խնդրանքի պատասխանը կլինի երկուշաբթի»։
Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել:
Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ, Աղազարյանը դիմադրում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *