Աղմկոտ սպանություն Թեհրանում՝ պայմանագրի ստորագրումից հետոԻրանական լրատվամիջոցնե…

Աղմկոտ սպանություն Թեհրանում՝ պայմանագրի ստորագրումից հետո

🇦🇲🇦🇲🇦🇲Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Գերագույն դատարանի երկու դատավորների սպանություն: Առայժմ անհայտ զինված անձը ներխուժել է դատարանի շենք և սպանել երկու դատավորներին, որոնք Իրանում հայտնի դատավորներ են: Ըստ տեղեկության՝ անձը, որ սպանել է դատավորներին, ինքն էլ ինքնասպան է եղել: Հաղորդվում է, որ նա որևէ դատական գործ չի ունեցել դատարանում: Տեղի ունեցածն ահաբեկություն է, թե՞ այլ բնույթի հանցագործություն, դեռ պարզ չէ:
Իրանում այդօրինակ միջադեպերը, ցավոք սրտի, եզակի չեն: Սակայն Գերագույն դատարանի երկու հայտնի դատավորների սպանություն դեպքը, որ տեղի է ունեցել հունվարի 18-ին, ուշադրություն է գրավում նրանով, որ փաստորեն տեղի է ունենում Մոսկվայում ռուս-իրանական պայմանագրի ստորագրման հաջորդ օրը: Պայմանագիր, որն անկասկած աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որն ի վիճակի է նոր իրողություններ ձևավորել մի շարք առանցքային ռեգիոններում:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *