ՀՀ–ն ունի ռեսուրս, որն ապագայում շատ թանկ է արժենալու, դրա համար է Ադրբեջանը փոր…

ՀՀ–ն ունի ռեսուրս, որն ապագայում շատ թանկ է արժենալու, դրա համար է Ադրբեջանը փորձում թուլացնել
Ադրբեջանի համար ընդերքը առաջնահերթություն է եղել դեռևս 20-30 տարի առաջվանից, երբ դեռ Արցախի հանքերը իր վերահսկողության տակ չէին, բայց պայմանագրով տվել էր ադրբեջանական ընկերություններին` ապագայի տեսլականով։
Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը։
«Մենք պետք է պետական մակարդակով հասկանանք և ընդերքը նույնպես առաջնահերթություն նայենք։ Ադրբեջանը դա անում է ոչ միայն թուլացնելու նպատակով, այլ նաև շատ լավ գիտակցելով ապագա տենդենցները ոլորտում, օրինակ` մենք այսօր գիտենք որ մետաղների պահանջարկը գնալով ավելանում է, ամեն ինչի համար շատ մետաղ է անհրաժեշտ, այսօր Հայաստանը ունի այդ ռեսուրսը, որն ապագայում շատ թանկ է արժենալու և Ադրբեջանը հեռուն տեսնելով է թուլացնում մեզ»,–ասաց Շուշանյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *