Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հայտարարություն…

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության վերաբերյալ։
«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանություններից, դատավարության ծաղր է և որևէ արդարացում չունի»,- «X»-ի իր էջում գրել է Լևոն Արոնյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով