Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբ…

🇦🇿🇹🇷Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացավ Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *