Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են կապերը․ WPՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավո…

Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են կապերը․ WP
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են փոխանակել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինները և քննարկում են ուկրաինական սևծովյան նավահանգիստներից նավերի անցումը, գրում է The Washington Post-ը։
Դրա համար Մոսկվան և Կիևը օգտագործում են միջնորդներ, այդ թվում՝ Թուրքիային, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Վատիկանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Ուկրաինացի պաշտոնյաները թերթին հայտնել են, որ բանակցություններ են ընթանում ուկրաինա-ռուսական սահմանին և Ստամբուլում «կոշտ և տհաճ» անձնական հանդիպումների ժամանակ, և կողմերը կարող են պայմանավորվել նաև հեռախոսով։
«Ստամբուլում մի քանի հրապարակային հանդիպումներ են եղել ուկրաինացի և ռուս պաշտոնյաների միջև, սակայն բանակցությունները հաճախ փակ են պահվում, և ընդհանուր թիվը անհայտ է», – ասվում է ամերիկյան պարբերականի հրապարակման մեջ:
Ռուսական կողմից ռազմագերիների փոխանակման շուրջ բանակցություններ են վարում պաշտպանության նախարարությանը կից համակարգող կենտրոնը, որի կազմում է նաև ԱԴԾ-ն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *