Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լին…

Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով