Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը (PKK), որն ավելի քան 40 տարի զինված պայքար է մղել Թուրքիայի դեմ՝ անկախ քրդական պետություն ստեղծելու համար, հայտարարել է իր լուծարման մասին։ Այս որոշումը, ինչպես հաղորդել է PKK-ին մոտ կանգնած Firat լրատվական գործակալությունը, կայացվել է կուսակցության 12-րդ համագումարից հետո, որը տեղի է ունեցել մայիսի սկզբին, գրել է Reuters-ը։
Համագումարի պատվիրակները եկել են այն եզրակացության, որ PKK պայքարը հանգեցրել է նրան, որ քրդական խնդիրն այժմ կարող է լուծվել ժողովրդավարական միջոցներով։ Այսպիսով, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կատարել է իր պատմական առաքելությունը եւ դադարում է գոյություն ունենալ, հաղորդել է Firat-ը։

Leave a Reply