Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ ԲլինքենՄիացյալ Նահանգների պետքարտուղար Էնթո…

Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ Բլինքեն
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Թեհրանի հետ, սակայն կպատասխանի, եթե պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում նրա ներկայացուցիչները հարձակում գործեն։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը ընդլայնվի», – ընդգծել է Բլինքենը։
Այդուհանդերձ, նա հավելել է, որ եթե Իրանը կամ նրա վստահված անձինք որևէ տեղ հարվածեն ԱՄՆ-ին, պատասխանը կլինի «վճռական և արագ»։
ԱՄՆ գլխավոր դիվանագետը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացնել Իրանին և նրա կողմնակիցներին՝ Իսրայելի դեմ երկրորդ ճակատ չբացել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *