Պաշտոնանկ է արվել Չինաստանի ՊՆ ղեկավարը․ ի՞նչ է հայտնի Չինաստանի պաշտպանության …

Պաշտոնանկ է արվել Չինաստանի ՊՆ ղեկավարը․ ի՞նչ է հայտնի
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն հեռացվել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի և ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամի պաշտոնից:
Այդ մասին տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Լի Շանֆուն հեռացվել է պաշտպանության նախարարի և ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամի պաշտոնից», – նշված է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նստաշրջանի արդյունքներով հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ Լի Շանֆուն հանրության առաջ չի հայտնվել օգոստոսի վերջից, երբ ելույթ է ունեցել չին-աֆրիկյան խաղաղության և անվտանգության ֆորումում:
Սեպտեմբերի 15-ին Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ Լի Շանֆուն կոռուպցիայի գործով հետաքննության տակ է և, ամենայն հավանականությամբ, կհեռացվի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *