«Լուկօյլ»-ի ևս մեկ ղեկավար է մահացել․ առեղծվածային շղթա
Հանկարծամահ է եղել ռուսական «Լուկօյլ» մասնավոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Նեկրասովը, հայտնում է Moscow Times-ը։
Ընկերությունը նշել է, որ Նեկրասովը գրեթե 50 տարի իրեն նվիրել է նավթագազային արդյունաբերության ոլորտում աշխատանքին՝ վերանորոգողից դառնալով «Լուկօյլ-Արևմտյան Սիբիր»-ի գլխավոր տնօրեն, որից հետո նա աշխատել է որպես ընկերության առաջին փոխնախագահ, նախագահի խորհրդական և տնօրենների խորհրդի նախագահ։
Moscow Times-ի փոխանցմամբ, սա ռուսական ընկերության թոփ-մենեջերի երրորդ մահն է անցյալ տարվա մայիսից ի վեր։
2022 թվականի օգոստոսի 1-ին մահացել է «Լուկօյլ»-ի փոխնախագահ Ռավիլ Մագանովը։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ նա ընկել է Մոսկվայի Մարշալ Տիմոշչենկոյի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։
Անցյալ մայիսին մահացավ «Լուկօյլ»-ի թոփ-մենեջերներից Ալեքսանդր Սուբոտինը: Նրա մահվան մասին հայտնի դարձավ մոսկովյան Միտիշչիում տեղի շամանների հետ նիստից հետո։

Leave a Reply