ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել Հայ…

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *