🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը տանում է դեպի մեկուսացում իր վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին Միլերը գրել է X սոցիալական հարթակում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, ներառյալ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի դեմ: Դա «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացման մեջ», – գրել է նա:

Leave a Reply