Իրանի իշխանությունները տեսնում են, որ իրենց հարեւան Հայաստանը վերածվում է արեւմտ…

Իրանի իշխանությունները տեսնում են, որ իրենց հարեւան Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի. հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրում, փետրվարին Հայաստանի ՔՊ-ական խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունում է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, Եվրոպայի խորհուրդը եւս երկու տարով երկարաձգում է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Բնական է, որ Իրանը, որի նկատմամբ հավաքական Արեւմուտքը թշնամական գործողություն էր իրականացնում, այդ թվում՝ իրանական տնտեսության զարգացումը սահմանափակող պատժամիջոցների տեսքով, մտահոգվում է իր անմիջական սահմանին արեւմտյան ազդեցության նման կտրուկ ավելացմամբ: Իրանը հասկանում է, որ Հայաստանում արեւմտյան ազդեցության հարաճուն ավելացումն ուղղված է ոչ այնքան Ռուսաստանի դեմ, թեեւ այդպես է ներկայացվում, այլ առաջին հերթին՝ Իրանի: Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Իրանի պետական հեռուստատեսությանը, եւ հարցերի մեծ մասը վերաբերում է Իրանի եւ իրանական հասարակության այն մտահոգություններին, որ Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի` ընդդեմ Իրանի: Թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այնքան էլ էական չէ, բոլորի համար պարզ է, որ նա ստում է, նրա որեւէ խոսք եւ խոստում երբեք իրականություն չեն դարձել: Իրանական կողմը հարցերի միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը, նաեւ հետագայում ասելու համար՝ տես, թե ինչ ես ասել, իսկ ինչ ես անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bf35792786f31b051156cff4b5a177de
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Փաշինյանն Իրանին եւ Թուրքիային դնում է նույն հարթության վրա

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *