Հայաստանը Էստոնիայի քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների ցանկում էՀ…

Հայաստանը Էստոնիայի քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների ցանկում է

Հայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։
Այս մասին տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվայի Telegram-յան ալիքը։
Նշվում է, որ Էստոնիայի ՆԳՆ-ն ընդլայնել է ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն:
Ցանկում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *