Մեզ անընդհատ թվում է` ինչ-որ մեկը պետք է գա մեզ պաշտպանի, հայը ինքն իրեն պիտի պաշտպանի. Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը «Աբովյան Time»–ի եթերում խոսել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, դրա պատճառների և ՀՀ-ի դիրքորոշման մասին։
Չալաբյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հայաթափում է Հարավային Կովկասի բոլոր հայաբնակ կենտրոնները։ 35 տարի առաջ հայ բնակչությունը ապրում էր նաև Բաքվում, Գանձակում, Շահումյանում և այլուր…
Հաջորդ փուլում հայ բնակչությունն արտաքսվեց Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Կովսականից։ Հետո Արցախի մնացած մասի հայաթափումն է…
«Ինչո՞ւ է Ադրբեջանը դա անում, որովհետև այլընտրանք չունի։ Չունեն ներքին տնտեսական զարգացման որևէ խթան։ Դիկտատուրա է։ Դիտկտատուրաները միայն էքստենսիվ զարգացում ունեն` ագրեսիա և ընդարձակում»,–ասաց նա։
Ընդգծեց` Հայաստանը այլընտրանք չունի` պետք է ռազմականացվի։
«Մեզ անընդհատ թվում է`ինչ-որ մեկը պետք է գա մեզ պաշտպանի։ Չկա նման բան` հայը ինքն իրեն պիտի պաշտպանի։ Հիշեք քառօրյա պատերազմը»,–ասաց Չալաբյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply