Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստին վիճաբանություն տեղի ունեց…

Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստին վիճաբանություն տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի եւ ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների միջեւ։
Միմյանց վրա գրիչ շպրտեցին, գոռգոռացին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չէր կարողանում նրանց կարգի հրավիրել։
Ընդմիջման ընթացքում Անի Խաչատրյանի եւ ավագանու անդամների միջև վիճաբանությունը շարունակվեց։
Միջանցքում լսելի եղան Անի Խաչատրյանի արտահայտությունները` «այ համբալ», «քնձռոտ»։
Նրա գործընկերները հանգստացրին նրան եւ միասին գնացին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *