Թրամփի երդմնակալությանն ընդառաջ Մեծ Բրիտանիան «ապահովագրում է» Ուկրաինային
🇦🇲🇦🇲🇦🇲Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Կիր Սթարմերն առաջին անգամ այցել է Կիև: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ավարտին կողմերն ստորագրել են «100-ամյա համագործակցության համաձայնագիր, որպեսզի ապագա սերունդների համար խորացնեն անվտանգության կապերը»:
Իրավական փաստաթղթի մանրամասնությունները, բնականաբար, չեն հանրայնացվում: Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ համաձայնագիրը պետք է նպաստի նոր կառույցի միջոցով Բալթիկ, Սև և Ազովի ծովերում անվտանգության ապահովման նպատակով երկու երկրների համագործակցությանը՝ զսպելու շարունակվող ռուսական ագրեսիան:
Ըստ նույն աղբյուրի՝ փաստաթուղթը նախատեսում է նաև կողմերի համագործակցություն գիտատեխնիկական, առողջապահության, ագրոտեխնիկայի, տիերզերքի ուսումնասիրության եւ ԱԹՍ-երի արտադրության ոլորտներում:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply