«Ատրճանակը մեր ճակատին պահած» քննարկումներ են տեղի ունենալու զիջումների շուրջ Մի…

«Ատրճանակը մեր ճակատին պահած» քննարկումներ են տեղի ունենալու զիջումների շուրջ
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ սովորաբար հանդիպումները հետաձգվում են, այլ ոչ թե նախատեսված ժամկետից շուտ անցկացվում։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց ՀՀ 7-րդ գումարման Աժ պատգամավոր, «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության համահիմնադիր Աննա Կոստանյանը մեկնաբանելով Փաշինյան–Ալիև սպասվող հանդիպումը։
«Հուլիսի 15-ի Փաշինյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ դեպքեր են տեղի ունենում. այս ընթացքում Հայաստանի տարածքում անընդհատ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են, Արցախում ևս դրանք պարբերաբար կրկնվում են։ Եվ սրանք պատահական չէ, որ հենց էդ հանդիպմանն ընդառաջ են լինում։ Ընդ որում. խոսվում էր, որ հանդիպումը պետք է լինի հուլիսի 21-ին»,– ասում է Կոստանյանը։
Նախկին պատգամավորը վստահ է, որ նախատեսված հանդիպման 6 օր շուտ տեղի ունենալը լավ բանի մասին չի խոսում։
«Սա նշանակում է, որ ատրճանակը մեր ճակատին պահած հերթական զիջումների շուրջ քննարկումները պիտի տեղի ունենան»,– ասում է Կոստանյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *