Զոհվածների ծնողների և Աշոտ Փաշինյանի գործերի նմանությունը և տարբերությունը. Օրբե…

Զոհվածների ծնողների և Աշոտ Փաշինյանի գործերի նմանությունը և տարբերությունը. Օրբելյանի համեմատությունը
Միջազգային իրավունքի փորձագետ Արամ Օրբելյանը «Աբովյան Time»–ի եթերում անդրադարձավ ՀՀ-ի իրավական համակարգի երկակի ստանդարտներին։
Նա համեմատություն անցկացրեց 2022թ–ի սեպտեմբերի 21–ին Եռաբլուրում զոհվածների հարազատների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության և Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի գործերի միջև։
«Եռաբլուրում տեսնում ենք, որ ոստիկանները բռնություն են կիրառում զոհվածների ծնողների նկատմամբ` տեսագրություն կա, նկարներով երևում է` ով ինչ է արել։ Հիմա գործը քննում են, բայց մեղադրանք չի հարուցվել։ Ինչու։ Ասում են` պիտի առերեսում անենք, որ հետո մեղադրանք առաջադրենք։ Պատկերացրեք` 36 ծնող, 100 ոստիկան, նշանակում է 3600 առերեսում, որը կարող է տարիներով ձգվել»,–ասաց Օրբելյանը։
Հետո նա մեկ այլ նմանատիպ օրինակ բերեց։ Տեսախցիկների առաջ Աշոտ Փաշինյանի, այսպես ասած, առևանգման գործը։ «Հերիքի չի մեղադրանք են առաջադրել, նաև անձին կալանավորել են, որ առերեսում կազմակերպեն»,–նկատեց իրավաբանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *