«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը
📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայտնագործություն չէ, բայց արժե արձանագրել. հանրային ցանկացած ակտիվություն Փաշինյանն ու ՔՊ-ն ընկալում են որպես իրենց իշխանավարումն ընդհատելուն ուղղված քայլ, անգամ՝ դավադրություն: Ու կապ չունի, թե հանրային ակտիվության այս կամ այն դրսևորումը կոնկրետ ինչի հետ է կապված, դա պռոշյանցիների՞ բողոքն է՝ հանրային փոխադրամիջոցի հասանելիության հարցով, թե՞ «ոսկու շուկայի» աշխատողների՝ հարկային մամլիչի հարցով:
Կարճ ասած՝ իշխանությունն իրեն խայտառակ անվստահ է զգում ու ծայրահեղ ագրեսիվ է դրսևորվում: Ասվածի ցայտուն մեկ այլ օրինակ է քպական մեկ այլ կարկառունի ծնողի կողմից «Սրբազան պայքարի» երիտասարդների նկատմամբ արձանագրված ագրեսիվ ու նախահարձակ դրսևորումը: Իշխանություններն, իրոք, շատ ծանր են տանում նմանօրինակ շարժումները, հասարակական, հատկապես՝ երիտասարդների ակտիվությունը: Դե, այս դեպքում՝ առավել ևս: Մանավանդ, որ շարժումը նախաձեռնել է «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաք:
:

Թողնել պատասխան