Հայաստանը բանակցության ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. «Աբովյան Time»ՀՀ-ն 3 մրցակ…

Հայաստանը բանակցության ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. «Աբովյան Time»
ՀՀ-ն 3 մրցակից հարթակներում` ՌԴ-ում, Եվրոպայում և ԱՄՆ վարում է նույնաբովանդակ բանակցություններ` ներկայացնելով, թե իբր նոր Մինսկի խմբի ձևաչափ է ձևավորել։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Հարց է առաջանում` փաստաթուղթը, որը պատրաստվում է իշխանությունը ստորագրել, 3 կողմի հետ համաձայնեցված է լինելու, ինչպես նախատեսվում էր Մինսկի խմբի ձևաչափում, թե կստորագրվի մայրաքաղաքներից որևէ մեկում, օրինակ` Վաշինգտոնում և մյուսներին փաստի առջև կկանգնեցնի։
Աբովյանը կարծում է, որ 3 կողմերով համաձայնեցված փաստաթուղթ չի ստորագրվի` հաշվի առնելով, որ այդ բանակցություններում յուրաքանչյուրն իր շահով է առաջնորդվում, ինչը էլ ավելի կսրի տարածաշրջանային գործընթացները։
«Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանը բանակցության ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ է, որը մայրաքաղաքներ գնալով զբաղված է միայն պայմանավորվածությունների գեղեցիկ փաթեթավորմամբ, որոնք հակասում են այլ կողմերի պայմանավորվածություններին»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *