Քիչ առաջ ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հ…

‼️Քիչ առաջ ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը մի ամիս է սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին գիշերային ժամերին, որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով:
ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողները այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն:
Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է»

գրել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով