Ինչու Արցախի շրջափակման վերաբերյալ Վրաստանը որևէ հայտարարություն չարեց. մեկնաբանում է վրացագետը
Եթե կա հնարավորություն հարևաններին հարթակ տրամադրելու և ինչ-որ հարցերի շուրջ միջնորդ լինելու, Վրաստանը պատրաստ է անկեղծորեն դա անել։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Սակայն, վրացագետի խոսքով, Վրաստանը որոշ սահմանափակումներ ունի և իր գործողություններում կաշկանդված է։
«Նույնիսկ Արցախի շրջափակման պարագայում որևէ հայտարարություն չի արել։ Դեկտեմբերից, երբ փակվեց Լաչինի միջանցքը, եվրոպական պառլամենտները անգամ հանդես եկան հայտարարություններով։ Վրաստանից նման բան չենք տեսել։ Իշխող թիմը, եթե ինչ–ինչ պատճառներով չի խոսում դրա մասին, պարզ է, բայց ոչ ոք չխոսեց դրա մասին, ինչը վկայում է, որ պրագմատիզմը կա, բայց դեռևս կախվածությունը և սահամանափակ լինելը իրենց թույլ չեն տալիս ավելի համարձակ արտաքին քաղաքականություն վարել տարածաշրջանում»,–ասաց Մելիքյանը։
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ Արցախի շրջափակման մեջ լինելը չի կարող չհուզել Վրաստանին։
@ArmeniaSputnik

Leave a Reply