Շարունակում ենք աջակցել․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ ուղարկված օգնության մասին
Ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի կարգավորմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա:
Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են մատակարարվել Լեռնային Ղարաբաղ:
«Մենք ակնկալում ենք շարունակել անխափան կանոնավոր հումանիտար մատակարարումները՝ ի շահ տեղի բնակչության», – ասել Է Զախարովան:

Leave a Reply