Էրդողանն ու Ալիևը պայմանավորվել են չիջեցնել նշաձողը Կովկասում
🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր անդրադարձել է Իլհամ Ալիևի Անկարա այցին և Իգդիր-Նախիջևան գազամուղի բացմանը՝ նշելով, որ Ալիևի հետ քննարկել են նաև շատ այլ կարևոր հարցեր և, հատկապես, Հայաստանի հետ խաղաղության գործընթացը: Էրդողանը չի մանրամասնում, թե Ալիևի հետ հատկապես ի՞նչ են քննարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առնչությամբ, քննարկել են Հայաստանի հանդեպ ճնշումն ավելացնե՞լը, թե՞ հակառակը՝ Հայաստանի հետ փոխզիջման գնալու հնարավորությունը:
Իհարկե, երկրորդ տարբերակը պատկերացնելը շատ դժվար է՝ հաշվի առնելով այն, որ Ալիևի Անկարա այցից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ Բաքվից հնչած առայժմ միակ հայտարարությունը, ըստ էության, եղել է հակառակ տրամաբանությամբ: Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը գրառում էր արել Իքսի միկրոբլոգում, նշելով, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի արցախյան պատերազմի «հանցագործներին», որոնք գտնվում են Հայաստանում:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply