Հայաստանին կարող է վիճակվել Արևմտյան Հայաստանի ճակատագիրը. Սերգեյ ՄելքոնյանՀայա…

Հայաստանին կարող է վիճակվել Արևմտյան Հայաստանի ճակատագիրը. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում թուրքական օրակարգը սպասարկող երկու խումբ կա, «Աբովյան Time»–ի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Սերգեյ Մելքոնյանը։
Առաջին խումբը, ըստ նրա, ակնհայտորեն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար, իսկ երկրորդը մարդիկ են, որոնք հավատում են` իշխանությունների ընտրած ճանապարհով ՀՀ-ն կարող է հասնել խաղաղության։
«Կան մարդիկ, որոնք համոզված են, որ Արցախը տանք, կոմունիկացիաները բացենք, թշնամու պահանջները կատարենք` մեզ կթողնեն։ Եվ խաղաղության գլխավոր խոչընդոտը այստեղ ՌԴ-ի ներկայությունն է, եկեք ՌԴ-ից ազատվենք և Թուրքիան մեզ խաղաղություն կերաշխավորի։Նրանք վստա՞հ են, որ ՌԴ–ի գնալուց հետո մենք կարող ենք դիմադրել այն սպառնալիքներին, որոնք այսօր ունենք։ Ցավոք, այսօր մենք Արցախը չենք կարող պահել մեր ուժերով»,–ասաց նա։
Մելքոնյանը հիշեցրեց, որ Թուրքիան երաշխավորում էր հայերի անվտանգությունը նաև Արևմտյան Հայաստանում, իսկ հիմա չկա Արևմտյան Հայաստանը, այն հայաթափված է։ Նույն բախտը կարող է սպասվել ՀՀ-ին։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *