Ո՞վ պետք է մեզ «կադաստրի թուղթ» տա, Թուրիքիան ու Ադրբեջա՞նըԱյս իշխանությունը պետ…

Ո՞վ պետք է մեզ «կադաստրի թուղթ» տա, Թուրիքիան ու Ադրբեջա՞նը
Այս իշխանությունը պետական կառավարման մակարդակը հասցրել է անշարժ գույքի մակարդակի: «Աբովյան Time»-ի եթերում նման կարծիք հայտնեց մեկնաբան Արման Աբովյանը:
«Կադաստրի թուղթ» կոչվածը ՀՀ հռչակագիրը և Սահմանադրությունն է, որոնց հիման վրա Հայաստանին ՄԱԿ կամ այլ միջազգային կառույցներ են ընդունել:
«Ձեր ասածն այն է, որ «կադաստրի թուղթը» համաձայնություն է, որ մենք ապրենք այս տարածաշրջանում, և եթե չունեցանք, մեզ հանելու են տարածաշրջանից: Իսկ 30 տարի ինչի՞ հիման վրա ենք մեր էթնոքաղաքական առկայությունը հաստատել: Եվ այդ «կադաստրի թուղթը» մեզ պետք է տան Թուրքիան ու Ադրբեջա՞նը: Այն պետությունները, որոնց կոնցեպտում մտնում է ՀՀ-ի ֆիզիկական վերացումը, դրա՞նք պետք է իրավունք տան, որ ապրենք այս տարածաշրջանում», – ասում է նա:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *