«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմու…

«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմության ամենաողբալի ու դաժան էջը՝ պարտությունը։ Կապիտուլյացիա, որը սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են։Բոլորը գիտեն. պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները, մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության. այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։
Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ընտրվեց մեկ այլ ճանապարհ՝ տարօրինակ ու հոգեբանական բարդույթներով խճողված. ժողովուրդը որոշեց մոռանալ պարտությունը, որովհետև չէր կարող զոհաբերել իր «սուրբ կովը»՝ հեղափոխությունը, չէր կարող ընդունել իր ձևավորած իշխանության դավաճան ու սնանկ լինելը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *