Որոշե՞լ եք ոչնչացնել Արցախը, գոնե լռեք. Աբովյանը` իշխանական պատգամավորինԻշխանակա…

Որոշե՞լ եք ոչնչացնել Արցախը, գոնե լռեք. Աբովյանը` իշխանական պատգամավորին
Իշխանական պատգամավորները երևի տեղյակ չեն, որ ոչ Վրաստանում, ոչ ԱՄՆ-ում կամ ՌԴ–ում, այն երկրներում, որտեղ կա հայ համայնք, խնդիր չեն դրել ոչնչացնել հայերին, ինչպես Ադրբեջանը։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավորներից Գուրգեն Արսենյանը համեմատական էր անցկացրել` ասելով, որ հայերն ինչպես ապրում են Գլենդելում, Ջավախքում, կարող են այդպես էլ Ադրբեջանի կազմում գտնվող Արցախում ապրել։
«Կոչ եմ անում դադարել հիմարություններ խոսել և պարզապես վերադառնալ իրականություն։ Որոշե՞լ եք ոչնչացնել Արցախը, գոնե սուս մնացեք»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *