Իլհամ Ալիևը՝ «Աբրահամի ուխտավո՞ր» Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը տեղեկացնում է, …

Իլհամ Ալիևը՝ «Աբրահամի ուխտավո՞ր»
🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մարտի 17-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը ներկայացուցչական պատվիրակությամբ մեկնում է Իսրայել։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ Հայֆայից իննսուն կիլոմետր դեպի հյուսիս՝ Միջերկրական ծովի իսրայելական «տնտեսական գոտում» գազի պաշարների հետախուզող ամերիկյան «Շևրոնը» համաձայնություն է տվել, որպեսզի ադրբեջանական Socar ընկերությունը կոնսորցիումի մասնակից լինի:
Հայտնի չէ՝ այդ համաձայնությունն արդեն փաստաթղթավորվա՞ծ է, թե՞ իրավական տեսք կստանա Ջաբարովի Երուսաղեմ այցի ընթացքում: Փոխարենը տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ հրեական համայնքների ավելի քան քառասուն հոգևոր առաջնորդներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին և առաջարկել, որ նա պաշտոնավարման առաջին շրջանում նախաձեռնած, այսպես կոչված «Աբրահամի ուխտի» նոր մասնակիցների շարքում դիտարկի նաև հետխորհրդային իսլամադավան երկրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *