Եվրամիության զուսպ արձագանքը Հայաստանի որոշմանը
🇦🇲🇦🇲🇦🇲Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Նախօրեին Երևանում համանման արձագանք էր տվել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Թե՛ Հիպերը, թե՛ Մարագոսը նաև հիշատակել են Հայաստանի հետ ԵՄ ներկայիս գործընկերային ծրագրերը և դրանց տարողունակությունը: Սա բավականին բազմիմաստ արձագանք է: Արդյո՞ք եվրոպացի գործընկերները համարում են, որ այս շրջափուլում բավարար է փոխհարաբերության ներկայիս իրավաքաղաքական բազան: Համենայն դեպս, հարկ է նկատել, որ Հայաստանի կառավարության որոշումից հետո Եվրամիության գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply