ԵՄ առաջարկը՝ հատուկ ներկայացուցչի Երևան ու Բաքու կատարած այցից անմիջապես հետոԵվր…

ԵՄ առաջարկը՝ հատուկ ներկայացուցչի Երևան ու Բաքու կատարած այցից անմիջապես հետո

🇦🇲🇦🇲🇦🇲Եվրամիության անվտանգության ու արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Կայա Կալասն առաջարկում է Եվրոպական Միության խորհրդին երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ևս երկու տարով: Այդ մասին հայտնել է նրա պաշտոմական ներկայացուցիչը: Եվրոպական Միության խորհուրդը առաջիկայում կքննարկի այդ առաջարկը: Հիշեցնեմ, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը ավարտվում է փետրվարին: Ադրբեջանը այդ առաքելության հեռացումը դիտարկում է Հայաստանի առաջ դրվող պայման, որպես խաղաղության համաձայնագրի կետ՝ բացառել սահմանին երրորդ երկրների տեղակայում:
Հայաստանն ինչպես հայտնի է առաջարկում է Բաքվին դիտորդներին հեռացնել այն հատվածներից, որոնք սահմանազատված ու սահմանագծված են: Բաքուն այդ առաջարկին չի տվել հոդաբաշխ արձագանք՝ համաձա՞յն է, թե՞ ոչ: Բայց, հաշվի առնելով այն, որ կրկնում են պայմանը, պետք է եզրակացնել, որ Ադրբեջանը դնում է այսպես ասած առանց նախապայմանի հեռացնելու խնդիր:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *