«Էլիտաների չգոյություն է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորում է դասեր քաղել պատմ…

«Էլիտաների չգոյություն է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորում է դասեր քաղել պատմությունից
Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրահարույց է համարում էլիտաների լռությունը։ Նա իր տեսակետը հայտնեց «Աբովյան Time»-ի եթերում։
«ՀՀ արտգործնախարարը գնում է Թուրքիա, պարտավորություններ է ստանձնում, գալիս, ոչ ոք ձայն չի հանում: Պատմաբանները, թուրքագետները սահմանափակվում են կա՛մ կարճ մեկնաբանություններով, կա՛մ ուղղակի լռում են»,– ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ այժմ ժամանակն է, որ բոլորը զբաղվեն իրենց բուն առաքելությամբ։
«Ուսուցիչը ոչ թե պետք է ուղղակի դաս տա կամ պատմությունը պատմի, այլ պետք է սովորեցնի պատմությունից դասեր քաղել», – ասում է Մելիք-Շահնազարյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *