Ըստ ՊԵԿ Նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։ Նյութերը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ», – հաղորդում է ՊԵԿ–ը։
1,3 մլրդ ստվերային շրջանառությունը մի խանութի համար ահռելի թիվ է։ Մեր աղբյուրի համաձայն, շրջանառությունը թաքցնող ընկերությունը Մալաթիա Սեբաստիա համայնքում, Սեբաստիա փողոցի վրա գործող «FULL SIZE ELECTRONICS» ՍՊԸ–ն է, որի տնօրենը Վարդան Շիրինյանն է։ Այն կենցաղային տեխնիկա, համակարգիչներ և այլ ապրանքներ է վաճառում ու վերջին շրջանում ակտիվ, կարելի է ասել՝ ագրեսիվ գովազդ էր իրականացնում հատկապես «Տիկ Տոկ» սոցհարթակում։ Մենք փորձեցինք կապվել ընկերության հետ, սակայն հեռախոսների մի մասն անջատած էր, մյուսներն ավտոպատասխանիչի վրա էին։

Leave a Reply