Անկախ Բոլթոնի հայտարարությունից` Թուրքիան մնում է ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակիցը տա…

Անկախ Բոլթոնի հայտարարությունից` Թուրքիան մնում է ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակիցը տարածաշրջանում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ում հարցականի տակ դնելու վերաբերյալ, անհասկանալի հրճվանք է առաջացրել արևմտյան թևը ներկայացնող հայ գործիչների մոտ։ Այս մասին «Աբովյան Time» հաղորդման ընթացքում ասաց հեղինակ և վարող Արման Աբովյանը։
Նրա կարծիքով` այդ հայտարարությունը որևէ կերպ չի կարող նշանակել, որ ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները վատացել են։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները այնքան խորն են և այնքան շերտավորված, որ գրեթե անհնար է խոսել թուրք–ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատանալու մասին մի պարզ պատճառով` Թուրքիան եղել է, կա և մնում է ԱՄՆ–ի և Արևմուտքի հիմնական ռազմական և ռազմադիվանագիտական գործընկերը տարածաշրջանում»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *