Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների …

Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները:
Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ փնտրել հեռախոսներ եւ առգրավել: Հատկապես տպավորիչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեյդը։ Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։ Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։ ՔԿԾ մամուլի պատասխանատուին հարցրինք իսկ ի՞նչ է լինում, եթե արգելված իր են հայտնաբերում։ «Եթե առաջին անգամ է հայտնաբերվում, ապա կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ եթե 6 ամսվա ընթացքում երկրորդ անգամ են հայտնաբերում, ապա պատժախուց են տանում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *