Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին սկսել է պայքարն աշխարհի առաջնությունում:60…

🥊🥊🥊Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին սկսել է պայքարն աշխարհի առաջնությունում:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16-րդ եզրափակչում վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ: Քոչարյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը նաև ուժեղ հարվածով նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Աշխարհի առաջնությունում մարտի 10-ին ռինգ դուրս կգա Եկատերինա Սիչևան, ում մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով