Այսօր առավոտից սկսել է գործել Երեւանի քաղաքապետարանի սահմանած նոր կարգը՝ 100 դրամանոցներով կամ QR կոդով երթեւեկելու մասին։ Վաղ առավոտյան մեզ զանգահարած քաղաքացին վրդովված պատմում էր, որ 40 րոպե կանգնել է կանգառում, որովհետեւ տանը եղած 100 դրամանոցներով իր զավակներին է դպրոց ճանապարհել, իսկ իր մոտ չի եղել 100 դրամանոց։ Վարորդները թույլ չեն տվել ավտոբուս բարձրանան նրանց, ովքեր չեն ունեցել 100 դրամ կամ Թել-Սելի ապարատից օգտվելու ծրագիր քաշած չեն եղել։ Ստիպված կանգնել է կանգառում անքան, մինչեւ Աբովյան- Երեւան ավտոբուսը եկել է եւ դրանով է տեղ հասել։
Քաղաքացին վրդովված ասում էր․ «Էս իշխանությունը մենակ մեր կյանքը բարդացնելու համա՞ր է ծնվել, ի՞նչ են ուզում էս ժողովրդից, որ մի օր համբերությունը սպառվի՝ դուրս գանք փողոց բոլորին սրբենք-քշե՞նք։
Քաղաքացին վրդովված ասում էր․ «Էս իշխանությունը մենակ մեր կյանքը բարդացնելու համա՞ր է ծնվել, ի՞նչ են ուզում էս ժողովրդից, որ մի օր համբերությունը սպառվի՝ դուրս գանք փողոց բոլորին սրբենք-քշե՞նք։
Leave a Reply