Ոստիկանության ծառայողները հերթապահում են քաղաքապետարանի շենքի ներսում, որտեղ այս պահին ընթանում է ավագանու նիստը։ Իրավապահների ներկայությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է անցյալ նիստում տեղի ունեցած միջադեպով, երբ կարմիր բերետավորները վեճից հետո դահլիճից դուրս հանեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
Թողնել պատասխան