«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Ա…

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց տեղեկությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եւս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *