Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային…

‼️‼️‼️Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է Նարեկ Սարգսյանի գրառման մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *