Այո՛, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը: Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը:
Դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Բագրատ Սրբազան
Դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Բագրատ Սրբազան