Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որ…

🇬🇪 Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որն ավելի ուշ կտեղափոխեն գետի վրա՝ Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի գոտում որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու համար, հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
📌 Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 հրշեջ-փրկարար, ներգրավվել է չորս ուղղաթիռ։ Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու, զոհերի թիվն այս պահին 11 է: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել: |armenpress.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով