Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մ…

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Այս մասին այսօր ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կլուծի բոլոր սկզբունքային հարցերը` խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար»,– ասել է նա։
Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշել, որ դրա իրագործման դեպքում Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել իր տարածքով բեռների անցման անվտանգությունը։
«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը»,– հավելել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *