Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյանը «բացվեր» 2019-ինԱրցախյան հակամարտության կարգավորման գ…

Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյանը «բացվեր» 2019-ին

🇦🇲🇦🇲🇦🇲Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմության, մասնավորապես 44-օրյա պատերազմին «բերած» իրադարձությունների և իրողությունների դիտարկման համատեքստում հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ին չի հայտնել ժողովրդին կարգավորման պլանի գոյության մասին, որ ներկայացրել է ՌԴ արտգործնախարարը:
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր հայտարարություններով, ըստ էության, տվել է այդ հարցադրման տեղիք՝ ասելով, թե իր սխալը եղել է այն, որ 2018-ից հետո ժամանակին չի հայտնել կարգավորման իրավիճակը հանրությանը: Սակայն, որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանն այդ գնահատականի հարցում՝ իր իսկ գործողություններին տված գնահատականի, և որքանո՞վ է նա սխալի խոստովանություն անում պարզապես հետպատերազմմյան ընթացիկ վիճակի կոնյուկտուրայից ու հաշվարկներից ելնելով: Հարցն ամենևին այն չէ, սա սխալ է եղել, թե ճիշտ: Պարզապես փորձենք պատկերացնել, մոդելավորել իրավիճակը:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *